Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց
19.11.2016 | 10:11

Պետք է բյուջեի նախագծին մոտենալ այն տեսլականով, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է ոչ թե պոպուլյար, այլ՝ իրատեսական բյուջե՝ ԱԺ արտահերթ նիստում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ներկայացվել է ոչ թե մի բյուջե, որը մեկ տարի հետո կարող է ավելի խոր խնդիրներ առաջացնել, այլ այն բյուջեն, որը հենքեր է ստեղծելու, որ մեկ տարի հետո մենք ավելի վստահաբար շարժվենք առաջ»,- ասաց նախարարը՝ խնդրելով կողմ քվեարկել բյուջեի նախագծին: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե բյուջեի նախագծի քննարկումը կշարունակեն առաջարկություններ ներկայացնելուց հետո, առնվազն 4 օրից: «Պատգամավորները, խմբակցությունները և հանձնաժողովները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները 24 ժամվա ընթացքում, մինչև երկուշաբթի օրը»,- ասաց նա՝ հայտարարելով, որ արտահերթ նիստն ավարտվեց:

Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ